19:15 6 հուլիսի, 2018Շվեդիայի հավաքականի ավագ Անդրեաս Գրանկվիստը խոսել է ԱԱ-2018-ի քառորդ եզրափակիչ փուլում կայանալիք Անգլիայի հետ հանդիպման մասին։
«Մրցաշարի ընթացքում մենք պաշտպանությունում կազմակերպված խաղ ցուցադրեցինք։ Մենք մեր ոճն ունենք հարձակման գծում։ Ստանդարտ դիրքերը մեր և անգլիացիների մոտ լավ են ստացվում։
Հարի Քեյնը շատ վտանգավոր հարձակվող է։ Ամեն ինչ կանենք, որ կանգնեցնենք Քեյնին»,- Գրանկվիստի խոսքն է փոխանցում tass-ը։
Շվեդիա - Անգլիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.