18:48 6 հուլիսի, 2018Ռուսաստանում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում հանդիպում են Ուրուգվայն ու Ֆրանսիան։ Նիժնի Նովգորոդի համանուն ստադիոնում առաջին խաղակեսից հետո Ֆրանսիան հաղթում է 1։0 հաշվով։
16-րդ րոպեին գոլային իրական հնարավորություն ուներ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն։ 19-ամյա ֆուտբոլիստը մրցակցի տուգանային հրապարակում տարածություն էր ստացել, սակայն բարձր հարվածեց։
Առաջի խաղակեսի ավարտից 5 րոպե առաջ Ռաֆայել Վարանը առաջ մղեց Դիդյե Դեշամի գլխավորած Ֆրանսիայի հավաքականին։
Շատ չանցած Ուրուգվայը կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն Կասերեսի հարվածից հետո հուսալի գործեց Լյորիսը։
Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կհանդիպի Բրազիլիա - Բելգիա զույգի հաղթողին։
ԱԱ-2018, քառորդ եզրափակիչ
Ուրուգվայ - Ֆրանսիա՝ 0։1
Ռաֆայել Վարան, 40
Ուրուգվայ․ Մուսլերա, Խիմենես, Գոդին, Կասերես, Լաշալտ, Նանդես, Տորեյրա, Բենտանկուր, Վեսինո, Սուարես, Ստուանի։
Ֆրանսիա․ Լյորիս, Էրնանդես, Ումտիտի, Վարան, Պավար, Կանտե, Պոգբա, Տոլիսո, Գրիզման, Մբապե, Ժիրու։
NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:
Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։
Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։
Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։
Մանրամսները․ www.totogaming.am
Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։
Լուսաբանման գործընկերն է Ucom-ը:
Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.