17:58 6 հուլիսի, 2018Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յանե Անդերսոնը խոսել է աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլում կայանալիք Անգլիայի հետ հանդիպման մասին։
«Մենք չենք մտածում ապագա խաղերի մասին, մեզ հետաքրքրում է միայն Անգլիայի հետ հանդիպումը։ Դրանից հետո նոր կմտածենք, թե որքան հեռու կարող ենք գնալ։ Մենք գիտենք ինչպես ենք հաղթելու Անգլիային։
Խաղալու ենք մի մրցակցի հետ, որը շատ նման է մեզ, այնպես որ բարդ հանդիպում է լինելու»,- Անդերսոնի խոսքն է փոխանցում 24halmstad-ը։
Շվեդիա - Անգլիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.