23:34 5 հուլիսի, 2018Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է ԱԱ-2018-ի քառորդ եզրափակիչում կայանալիք Շվեդիայի հետ հանդիպման մասին։
«Մենք առաջընթաց ենք գրանցել, սակայն դեռ չենք հասել ցանկալի արդյունքի։ Հավաքականի ֆուտբոլիստները ցանկանում են հասնել պատմական արդյունքի, միևնույն ժամանակ նրանք հասկանում են, որ դեռ սովորելու շատ բան ունեն։ Կոլումբիայի հետ խաղը մեծ փորձ կուտակեց։
Ես շատ եմ հարգում Շվեդիայի հավաքականին, նրանք ուժեղ թիմերի հետ կարողանում են հասնել ցանկալի արդյունքի։ Հետևել եմ շվեդների խաղին և կարող եմ ասել, որ այս հավաքականը գնդակը նվիրում է մրցակցին և սպասում է իր հնարավորություններին։ Պետք է մեր լավագույն խաղը ցուցադրենք, որպեսզի անցնենք հաջորդ փուլ», - Սաութգեյթի խոսքն է փոխանցում ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Շվեդիա - Անգլիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.