Հոնդան և Հասեբեն հեռացան Ճապոնիայի հավաքականից

00:32   5 հուլիսի, 2018

Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպաններ Կեյսուկե Հոնդան և Մակոտո Հասեբեն ավարտել են միջազգային կարիերան, հայտնում է ԱԱ-2018-ի մամուլի ծառայությունը։

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում  Ճապոնիան 2։3 հաշվով պարտվեց Բելգիային և դուրս մնաց հետագա պայքարից։

32-ամյա Հոնդան ճապոնացիների կազմում մասնակցել է 98 խաղի, խփել է 37 գոլ։ 34-ամյա Հասեբեն մասնակցել է 114 հանդիպման, խփել է 2 գոլ։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։