Կովաչիչը չի մարզվել ընդհանուր խմբի հետ

23:51   4 հուլիսի, 2018

Խորվաթիայի հավաքականը Սոչիում պատրաստվում է ԱԱ-2018-ի քառորդ եզրափակիչ փուլում կայանալիք Ռուսաստանի դեմ հանդիպմանը։

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը չի մարզվել ընդհանուր խմբի հետ և նրա մասնակցությունը առաջիկա խաղին հարցականի տակ է։

Կովաչիչը վնասվածք էր ստացել 1/8 եզրափակիչում  տեղի ունեցած Դանիայի հետ խաղում, որում խորվաթները հաղթեցին հետխաղյա 11-մետրանոցներով։

Ռուսաստան - Խորվաթիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին Սոչիում։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։