Մանչինի․ ԱԱ-ի մասնակիցներից Իտալիային գերազանցում է միայն Բրազիլիան

20:57   4 հուլիսի, 2018

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարծում է, որ իտալացիները կկարողանային  լավ հանդես գալ աշխարհի առաջնությունում։

«Խաղերից դատելով կարող եմ ասել, որ մինչ այժմ Իտալիային գերազանցում է միայն Բրազիլիայի հավաքականը։

Ամեն անգամ ինձ ասում են, որ Իտալիան կկարողանար պատվով հանդես գալ ԱԱ-ում։ Ցավալի է հետևել աշխարհի առաջնությանը, երբ բացակայում է մեր երկրի հավաքականը»,- Մանչինիի խոսքն է փոխանցում Football Italia-ն։

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը ԱԱ-2018-ի անցումային խաղում պարտվեց Շվեդիային։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.