4 թիմեր ցանկանում են ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպանին

15:45   3 հուլիսի, 2018

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրե Գոմեշը մոտ է կատալոնական ակումբից հեռանալուն։ Պորտուգալացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են չորս թիմեր, հաղորդում է Mundo Deportivo-ն։

24-ամյա խաղացողի տրանսֆերի վերաբերյալ առաջարկներ ունեն անգլիական «Տոտենհեմն» ու «Վուլվերհեմփթոնը» եւ Թուրինի «Յուվենտուսը»։ Գոմեշին վերադարձնելու ցանկություն ունի իսպանական «Վալենսիան»։ 2016 թվականին Գոմեշը «Բարսելոնա» էր տեղափոխվել «Վալենսիայից» 37 միլիոն եվրոյով։

Որոշ ակումբներ դիտարկում են վարձակալության տարբերակը։  Ոչ պաշտոնական տվյալներով, «Բարսելոնան» պատրաստ է Գոմեշի տրանսֆերը վաճառել 22 միլիոն եվրոյով։

2016-ին Պորտուգալիայի հավաքականի հետ Եվրոպայի չեմպիոն դարձած Գոմեշը չէր մասնակցում աշխարհի առաջնությանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։