Կավանին խուսափել է ծանր վնասվածքից, սակայն դեռ չի մարզվում ընդհանուր խմբում

10:13   3 հուլիսի, 2018

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին խուսափել է ծանր վնասվածքից, հաղորդում է Ուրուգվայի ֆուտբոլի ասոցիացիայի մամուլի ծառայությունը: Հետազոտությունը ցույց է տվել, որ այտուցված է նրա ձախ ոտքի սրունքի մկաններից մեկը:

Առաջիկա օրերին Կավանին կմարզվի անհատական ծրագրով, Ուրուգվայի հավաքականի բժիշկների վերահսկողության տակ:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի խաղացողը վնասվածէ էր ստացել Պորտուգալիայի դեմ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում եւ փոխարինվել երկրորդ խաղակեսում: Այդ խաղում Ուրուգվայը հաղթեց Կավանիի դոււբլի շնորհիվ՝ 2:1:

Քառորդ եզրափակիչում Ուրուգվայը հուլիսի 6-ին կմրցի Ֆրանսիայի հետ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.