Մոուրինյո. Հրաշալի է, որ ֆավորիտները դուրս են մնում պայքարից

10:17   2 հուլիսի, 2018

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գոհ է Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնության ընթացքից:

«Հրաշալի է, որ ֆավորիտները պարտվում եւ տուն են գնում: Դա ցույց է տալիս, որ ֆուտբոլը թիմային խաղ է, եւ հավաքականները պետք է կախվածություն չունենան մեծ աստղերից:

Այս առաջնությունում առայժմ միայն չեմ հավանում խաղացողների եւ մարզիչների վերաբերմունքը կրկնապատկերի համակարգին: Նրանք պետք է հարգեն մրցավարներին: Գլխավոր մրցավարի որոշումը ստուգելու պահանջ ներկայացնող ֆուտբոլիստը կամ մարզիչը պետք է պատժվի դեղին քարտով»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է RT-ն:

Հիշեցնենք, որ ֆավորտներից արդեն դուրս են մնացել Գերմանիան, Արգենտինան, Իսպանիան, Պորտուգալիան:

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.