Ֆաբրեգաս. Իսպանիայում այս սերնդից սպասում էին առնվազն կիսաեզրափակիչ

09:46   2 հուլիսի, 2018

Լոնդոնի «Չելսիի» իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է Իսպանիայի պարտությունը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում: Իսպանացիները հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեցին Ռուսաստանի հավաքականին: Ֆաբրեգասը չէր ընդգրկվել Իսպանիայի հավաքականի հայտացուցակում այս մրցաշարին:

«Հեշտ հաղթանակ չէի սպասում, բայց Իսպանիայի թիմը շատ ավելի ուժեղ էր, քան Ռուսաստանի հավաքականը, որը ուներ ծրագիր եւ այն աշխատեց: Նրանց նպատակն էր դիմանալ մինչեւ հետխաղյա 11 մետրանոցները եւ աղոթել: Իհարկե ցավալի է տեսնել ընկերներիս այդ վիճակում: Ինյեստան վերջին հանդիպումն անցկացրեց հավաքականում եւ արժանի չէր այդպիսի հրաժեշտի:

Իսպանիայում մեծ ակնկալիքներ ունեին այս սերնդից: Բոլորը սպասում էին առնվազն կիսաեզրափակիչ: Ակնհայտ է, որ բոլորը հիասթափված են: Իսպանիան ունի տաղանդավոր խաղացողներ եւ կարող էր ավելի լավ հանդես գալ: Թիմն ունի լավագույն պաշտպանությունը՝ երկուական խաղացողներ «Ռեալից» եւ «Բարսելոնայից»: Բուսկետսը լավագույն հենակետային կիսապաշտպանն է, Ինյեստան ու Սիլվան. դժվար է գտնել նրանց դիրքերում ավելի ուժեղ խաղացողների: Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնանկությունն անկասկած ազդեցություն ունեցավ: Ինձ այդ իրավիճակը կկաշկանդեր»,- Ֆաբրեգասի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիր կնքելուց հետո Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին հեռացվեց ազգային թիմից: Նրան փոխարինեց Ֆերնանդո Իերոն:

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.