ԱԱ-2018․ Խորվաթիան 11-մետրանոցներով հաղթեց Դանիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ, ֆոտո)  

00:48   2 հուլիսի, 2018

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում մրցեցին են Խորվաթիայի և Դանիայի հավաքականները։ Նիժնի Նովգորոդում թիմերը հիմնական ժամանակում փոխանակվեցին մեկական գոլով։

Խաղի առաջին րոպեին Մատիաս Յորգենսենը բացեց հաշիվը։ 3 րոպե անց Մարիո Մանջուկիչը խփեց պատասխան գնդակը։

Ավելացված ժամանակում հաշիվը մնաց անփոփոխ, սակայն Խորվաթիան կարող էին հաղթել, եթե Լուկա Մոդրիչն անվրեպ իրացնել 116-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցը։

Հավաքականները հաղթողին որոշեցին հետխաղյա 11-մետրանոցների օգնությամբ։ Ավելի հաջողակ էին խորվաթները։

Խորվաթիան քառորդ եզրափակիչում կխաղա Ռուսաստանի հետ։

ԱԱ-2018, 1/8 եզրափակիչ

Խորվաթիա - Դանիա՝ 1։1 (0։0, 11մ՝3։2) (տեսանյութ)

Մարիո Մանջուկիչ, 4 - Մատիաս Յորգենսեն, 1

Չիրացված 11-մետրանոց՝ Լուկա Մոդրիչ, 116

Խորվաթիա․ Սուբաշիչ, Վրսալկո, Ստրինիչ (Պիվարիչ, 80 ), Լովրեն, Վիդա, Ռակիտիչ, Բրոզովիչ (Կովաչիչ, 71), Մոդրիչ Պերիշիչ (Կրամարիչ, 97), Ռեբիչ, Մանջուկիչ (Բադել, 108)։

Դանիա․ Շմեյխել, Դալսգոր, Կնուդսեն, Քրիստենսեն (Շոնե, 46), Կյարեր, Յորգենսեն, Էրիկսեն, Դելայինի (Կրոն-Դելի, 98), Բրաիտվայտ (Սիստո, 105), Կորնելիուս (Ն․ Յորգենսեն, 66), Պոուլսեն։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.