Ագուերոն չի ցանկանում լքել Արգենտինայի հավաքականը

14:23   1 հուլիսի, 2018

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականից կրած պարտությունից հետո Արգենտինայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հայտարարել է, որ չի ցանկանում հեռանալ ազգային հավաքականից:

«Քանի դեռ մարզիչը ցանկանում է, ես կգամ ազգային հավաքական: Իհարկե, ժամանակի ընթացքում կազմում տեղի համար կպայքարեն երիտասարդ խաղացողներ:

Ֆրանսիայի հավաքականից կրած պարտությունը տխրեցրել է մեզ, բայց պետք է շարժվել առաջ»,- Ագուերոյի խոսքը մեջբերում է A Bola-ն:

Հիշեցնենք, որ աշխարհի փոխչեմպիոն Արգենտինան ֆրանսիացիներին պարտվել է 3:4 հաշվով, Ագուերոն դարձել է գոլի հեղինակ փոխարինման դուրս գալուց հետո: Այդ պարտությունից հետո Խավյեր Մասկերանոն եւ Լուկաս Բիլյան հայտարարեցին ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.