Քրիստիան Էրիկսեն․ Կարծում եմ, որ Մոդրիչից վատը չեմ  

19:28   29 հունիսի, 2018

Լոնդոնի «Տոտենհեմի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը գնահատել է իր խաղամակարդակը։

«Կարծում եմ՝ Մադրիչից վատը չեմ, որը մշտապես գովասանքի է արժանանում։

Նրան օգնում է Մադրիդի «Ռեալում» խաղալը, բայց միևնույն ժամանակ փաստ է, որ Մոդրիչը բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Նա այնպիսի խաղացող է, որի դեմ պայքարելուց հաճույք ես ստանում։

Խորվաթիայի հավաքականում Լուկան ավելի հարձակողական է գործում, քան ակումբում»,- Էրիկսենի խոսքն է փոխանցում BT.dk-ն։

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում  կհանդիպեն Խորվաթիայի և Դանիայի հավաքականները։ Խաղը տեղի կունենա հուլիսի 1-ին Նիժնի Նովգորոդում։

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.