ԱԱ-2018․ G խումբ․ Բելգիան գրավեց առաջին տեղը (տեսանյութ, ֆոտո)  

23:52   28 հունիսի, 2018

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ավարտվեց խմբային փուլը։

Վերջին տուրում, G խմբում Բելգիայի հավաքականը Կալինինգրադում հաղթեց Անգլիային։ Հանդիպման միակ գնդակը երկրորդ կեսի սկզբնամասում խփեց Ադնան Յանուզայը։

Խմբի մյուս խաղում, Սարանսկում Թունիսը հաղթեց Պանամային՝ 2։1։

Բելգիան վաստակեց 9 միավոր և գրավեց առաջին տեղը։ Անգլիան 6 միավորով երկրորդ տեղով է շարունակում պայքարը։

1/8 եզրափակիչում Բելգիան կհանդիպի Ճապոնիային, իսկ Անգլիան՝ Կոլումբիային։

  

ԱԱ-2018, G խումբ

Անգլիա - Բելգիա՝ 0։1 (տեսանյութ)

Ադնան Յանուզայ, 51

Անգլիա․ Պիկֆորդ, Ալեքսանդր-Արնոլդ (Ուելբեք, 79), Ռոուզ, Սթոունս (Մագուայեր, 46), Ջոնս, Լոֆտուս-Չիկ, Դելֆ, Դայեր, Ռեշֆորդ, Վարդի։

Բելգիա․ Կուրտուա, Վերմալեն (Կոմպանի, 71), Բոյատա, Դենդոնկեր, Դեմբելե, Ֆելայինի, Տ․ Ազար, Չադլի, Տիլեմանս, Յանուզայ (Մերտենս, 85), Բատշուայի։

Պանամա - Թունիս՝ 1։2 (տեսանյութ)

Յասին Մերիա, 33 (իգ) – Բեն Յուսեֆ, 51, Վասեբ Խազրի, 66

Պանամա․ Պենեդո, Օվալե, Էսկոբար, Ռ․ Տոռես (Տեախադա, 56), Մաչադո, Գոմես, Ավիլա, Ռոդրիգես, Գոդոյ, Բարսենաս, Գ․ Տոռես (Կամինգս, 46)։

Թունիս․ Մատլուդի, Հադադի, Մերիա, Բեդուի, Նագես, Չալելի, Սխիրի, Սասի (Հալիլ, 77), Սլիտի (Բադրի, 46), Բեն Յուսեֆ, Խազրի։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.