ԱԱ-2018․ Ճապոնիա - Լեհաստան հանդիպման լավագույն ֆուտբոլիստը  

20:36   28 հունիսի, 2018

Լեհաստանի հավաքականի Պաշտպան Յան Բեդնարեկը ճանաչվել է ԱԱ-2018-ի խմբային փուլի երրորդ տուրի Ճապոնիայի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

Վոլգոգրադում կայացած հանդիպումն ավարտվեց Լեհաստանի հավաքականի հաղթանակով։ Խաղում միակ գոլը 59-րդ րոպեին խփեց Բեդնարեկը։

Լեհաստանի հավաքականը վաստակեց 3 միավոր և դուրս մնաց հետագա պայքարից։ Ճապոնիայի հավաքականը կխաղա 1/8 եզրափակիչում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։