ԱԱ-2018․ H խումբ․ Կոլումբիան և Ճապոնիան շարունակում են պայքարը (տեսանյութ, ֆոտո)  

19:51   28 հունիսի, 2018

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ավարտվեց պայքարը H խմբում։

Սամարայում Կոլումբիայի հավաքականը Յերի Մինայի միակ գոլի շնորհիվ հաղթեց Սենեգալի հավաքականին և խմբում գրավեց առաջին տեղը։

Խմբի մյուս խաղում Լեհաստանի հավաքականը Յան Բեդնարեկի դիպուկ հարվածի արդյունքում պարտության մատնեց Ճապոնիային։

Այս խմբից առաջին տեղով 1/8 եզրափակիչ դուրս եկավ Կոլումբիայի հավաքականը։ 4 միավորով երկրորդ տեղը գրավեց և հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց Ճապոնիան, որը Սենեգալից առաջ անցավ մեկ դեղին քարտի շնորհիվ։ ՖԻՖԱ-ի կանոններով հավասար միավորների եւ գոլերի տարբերության դեպքում, գործում է Արդար խաղի սկզբունքը։ Ճապոնացիները խմբային փուլում ստացել են 4  դեղին քարտ, իսկ սենեգալցիները՝ 6։ Դրա շնորհիվ փլեյ-օֆֆ դուրս եկավ Ճապոնիան։

ԱԱ-2018, H խումբ

Սենեգալ - Կոլումբիա՝ 0։1 (տեսանյութ)

Յերի Մինա, 74

Սենեգալ․ Նդիայե, Կուլիբալի, Սաբալի (Վագ, 74), Գասամա, Գեյե, Սանե, Կույատե, Մանե, Սառ, Նյանգ (Սախո, 74), Բալդե (Կոնատե, 80)։

Կոլումբիա․ Օսպինա, Արիաս, Մինա, Մոխիկա, Դ․ Սանչես, Կ․ Սանչես, Խամես Ռոդրիգես (Մուրիել, 31), Կուադրադո, Ուրիբե (Լերմա, 81), Կինտերո, Ֆալկաո (Բորխա, 89)։

Ճապոնիա - Լեհաստան՝ 0։1 (տեսանյութ)

Յան Բենդարեկ, 59

Ճապոնիա․ Կավասիմա, Գ․ Սակաի, Նագատոմո, Մակինո, Յոսիդա, Հ․ Սակաի, Յամագուտի, Սիբասակի, Ուսամի, Մուտո, Օկաձակի։

Լեհաստան․ Ֆաբիանսկի, Բերեշինսկի, Ենջեյչիկ, Գլիկ, Բեդնարեկ, Գորալսկի, Կրիխովյակ, Զելինսկի, Կուժավա, Գրոսիցկի, Լեւանդովսկի։

 

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.