ԱԱ-2018․ Շվեյցարիա - Կոստա  Ռիկա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը  

00:30   28 հունիսի, 2018

Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Բլերիմ Ջեմաիլին ճանաչվել է ԱԱ-2018-ի խմբային փուլի երրորդ տուրի Կոստա Ռիկայի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

Նիժնի Նովգորոդում կայացած խաղում գրանցվեց 2։2 հաշիվը։ Ջեմաիլին 31-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։

Շվեյցարիայի հավաքականը 5 միավորով խմբում գրավեց երկրորդ տեղը և պայքարը կշարունակի 1/8 եզրափակիչում, որտեղ մրցելու է Շվեդիայի հետ։

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.