ԱԱ-2018․ E խումբ․ Բրազիլիան և Շվեյցարիան շարունակում են պայքարը (տեսանյութ, ֆոտո)  

23:53   27 հունիսի, 2018

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ամեն ինչ պարզ դարձավ E խմբում։ Երրորդ տուրում Բրազիլիան Մոսկվայի «Սպարտակ» ստադիոնում 2 անպատասխան գնդակ ուղարկեց Սերբիայի դարպասը։ Տիտեի գլխավորած թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Պաուլինյոն և Տիագո Սիլվան։

Խմբի մյուս խաղում, Նիժնի Նովգորոդում Շվեյցարիան և Կոստա Ռիկան փոխանակվեցին 2-ական գոլով։

Բրազիլիան վաստակեց 7 միավոր և խմբում գրավեց առաջին տեղը։ 5 միավորով Շվեյցարիան գրավեց երկրորդ տեղը։

1/8 եզրափակիչում Բրազիլիայի մրցակիցը կլինի Մեքսիկայի հավաքականը, իսկ Շվեյցարիան կխաղա Շվեդիայի հետ։

ԱԱ-2018, E խումբ

Սերբիա - Բրազիլիա՝ 0։2 (տեսանյութ)

Պաուլինյո, 36, Տիագո Սիլվա, 68

Սերբիա․ Ստոյկովիչ, Ռուկավինա, Կոլարով, Միլենկովիչ, Վելկովիչ, Մատիչ, Տադիչ, Միլենկովիչ-Սավիչ, Կոստիչ (Ռադոնիչ, 82), Միտրովիչ (Յովիչ, 89), Լյաիչ (Ժիվկովիչ, 75)։

Բրազիլիա․ Ալիսոն, Ֆագներ, Մարսելո (Ֆելիպե, 10), Տ․Սիլվա, Միրանդա, Կազեմիրո, Պաուլինյո (Ֆերնանդինյո, 66), Կոուտինյո (Աուգուստո, 80), Վիլիան, Ժեզուս, Նեյմար։

Շվեյցարիա - Կոստա Ռիկա՝ 2։2 (տեսանյութ)

Բրաիմ Ջեմաիլի, 31, Յոսիպ Դրմիչ, 88 - Կանդել Ուոստոն, 51, Յան Զոմեր, 90 (իգ)

Շվեյցարիա․ Զոմեր, Լիխտշտայներ, Ռոդրիգես, Շյոր, Ականջի, Ջակա, Շակիրի (Լանգ, 81), Բեհրամի (Զակարիա, 60), Ջեմաիլի, Էմբոլո, Գավրանովիչ (Դրմիչ, 69)։

Կոստա Ռիկա․ Նավաս, Գամբոա, Օվեդո, Ուոստոն, Գոնսալես, Ակոստա, Բորխես, Գուսման, Ռուիս, Կեմբել, Կոլինդրես (Ուոլես, 81)։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։