19:58 27 հունիսի, 2018Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ավարտվեց պայքարը F խմբում։ Վերջին տուրում Գերմանիան Կազանում հանդիպեց Հարավային Կորեային։ Խաղում 2։0 հաշվով հաղթեցն կորեացիները։ Գերմանիայի հավաքականը մնաց վաստակած 3 միավորով, ինչը բավարար չէր 1/8 եզրափակիչ դուրս գալու համար։
Խմբի մյուս խաղում Շվեդիան Եկատերինբուրգում 3 անպատասխան գնդակ ուղարկեց Մեքսիկայի հավաքականի դարպասը։ Դիպուկ էին Աուգուստսոնը և Գրանկվիստը, մեկ անգամ էլ գրանցվեց ինքնագոլ։
Այս խմբից պայքարը շարունակեցին Շվեդիայի և Մեքսիկայի հավաքականները։ Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան այսքանով ավարտում է ելույթները ԱԱ-2018-ում։
ԱԱ-2018, F խումբ
Հարավային Կորեա - Գերմանիա՝ 2։0 (տեսանյութ)
Կիմ Յուն Կվոն, 90+2, Սոն Հին Մին, 90+6
Հարավային Կորեա․ Չո, Լի, Յուն, Հոն, Կիմ, Չժան, Կու, Չոն, Ջ․Ս․ Լի, Մին ( Սէ Չոն, 69), Սոն։
Գերմանիա․ Նոյեր, Հեկտոր (Բրանդտ, 78), Հումելս, Զյուլե, Կիմիխ, Խեդիրա (Գոմես, 58), Կրոս, Գորեցկա (Մյուլեր, 63), Վերներ, Ռոյս։

Մեքսիկա - Շվեդիա՝ 0։3 (տեսանյութ)
Լյուդվիգ Աուգուստինսոն, 50, Անդրեաս Գրանկվիստ, 62 (11մ), Էդսոն Ալվարես, 74 (իգ)
Մեքսիկա․ Օչոա, Սալսեդո, Մորենո, Էրերա, Ալվարես, Լայուն (Լայուն, 89), Գուարդադո (Կորոնա, 75), Գալյարդո (Ֆաբիան, 65), Վելա, Էրնանդես, Լոսանո։
Շվեդիա․ Ուլսեն, Լուստիգ, Լինդելյոֆ, Գրանկվիստ, Աուգուստինսոն, Լարսոն (Սվենսոն, 57), Էկդալ (Հիլեմարկ, 80), Ֆորսբերգ, Կլասոն, Բերգ (Տեալին, 68), Տոյվոնեն։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.