ԱԱ-2018․ D խումբ․ Արգենտինան շարունակում է պայքարը (տեսանյութ, ֆոտո)

23:53   26 հունիսի, 2018

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ամեն ինչ պարզ դարձավ D խմբում։

Սանկտ Պետերբուրգի համանուն ստադիոնում Արգենտինայի հավաքականը հանդիպեց Նիգերիային։ Պայքարը շարունակելու համար Խորխե Սամպաոլիի թիմին միայն հաղթանակ էր հարկավոր։ Հանդիպման 14-րդ րոպեին Լիոնել Մեսին խորքից ստանալով Էվեր Բանեգայի փոխանցումը բացեց հաշիվը։

51-րդ րոպեին Վիկտոր Մոզեսը խփեց պատասխան գնդակը։ Արգենտինային հաղթանակ բերեց Մարկոս Ռոխոյի 86-րդ րոպեին խփած գոլը։

Զուգահեռաբար ընթացած խաղում մրցում էին Խորվաթիայի և Իսլանդիայի հավաքականները։ Ռոստովում կայացած խաղում խորվաթները հաղթեցին 2։1 հաշվով։

D խմբում 9 միավորով առաջին տեղը գրավեց Խորվաթիան։ Արգենտինան (4 միավոր) երկրորդ տեղով է շարունակում պայքարը։

1/8 եզրափակիչում Արգենտինայի մրցակիցը կլինի Ֆրանսիան, իսկ Խորվաթիան կխաղա Դանիայի հետ։

ԱԱ-2018, D խումբ

Նիգերիա - Արգենտինա՝ 1։2 (տեսանյութ)

Վիկտոր Մոզես, 52 (11մ) – Լիոնել Մեսի, 14, Մարկոս Ռոխո, 86

Նիգերիա․ Ուզոխո, Իդովու, Էկոնգ, Բալոգուն, Օմերուո (Իվոբի, 90), Նդիդի, Էտեբո, Միկել, Մուսա (Նվանկո, 82), Մոզես, Իհենաչո (Իգալո, 46)։

Արգենտինա․ Արմանի, Մերկադո, Տալյաֆիկո (Ագուերո, 80), Մասկերանո, Ռոխո, Օտամենդի, Բանեգա, Դի Մարիա (Մեսա, 72), Պերես (Պավոն, 61), Իգուաին, Մեսի։

Իսլանդիա - Խորվաթիա՝ 1։2 (տեսանյութ)

Գիլֆի Սիգուրդսոն, 76 (11մ) - Միլան Բադել, 53, Իվան Պերիշիչ, 90

Իսլանդիա․ Հալդորսոն, Սևարսոն, Մագնուսոն, Ռ․ Սիգուրդսոն (Բ․ Սիգուրդսոն, 71), Ինգասոն, Բյարնասոն (Տրաուստասոն, 90), Գուդմունդսոն, Գունարսոն, Գ․ Սիգուրդսոն, Հոլֆրեդսոն, Ֆինբոգասոն (Ա․ Գուդմունդսոն, 85)։

Խորվաթիա․ Կալինիչ, Պիվարիչ, Եդվայ, Չալետա-Ցար, Չորլուկա, Մոդրիչ (Բրադարիչ, 65), Բադել, Կովաչիչ (Ռակիտիչ, 82), Պերիշիչ, Պյացա (Լովրեն, 69), Կրամարիչ։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։