Պաշտոնական․ «Մայնցի» պաշտպանը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»  

23:20   26 հունիսի, 2018

Գերմանական «Մայնցի» պաշտպան Աբդու Դիալոն կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

22-ամյա ֆրանսիացին դորտմունդիան ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դիալոն «Բորուսիա» տեղափոխվելու համար մերժել է ֆրանսիական «Լիոնի» առաջարկը։

Ֆուտբոլիստի տեղափոխությունը գնահատվում է մոտ 30 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում պաշտպանը «Մայնցի» կազմում անցկացրել է 27 հանդիպում, խփել է 2 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։