ԱԱ-2018․ Օրվա խաղերի անոնս

14:20   26 հունիսի, 2018

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հունիսի 26-ին պայքարը կավարտվի C և D խմբերում։  Տեղի կունենա 4 հանդիպում։

C խմբում կհանդիպեն Ավստրալիայի և Պերուի հավաքականները։ Ի տարբերություն Ավստրալիայի, Պերուն արդեն զրկվել է 1/8 եզրափակիչում հայտնվելու հնարավորությունից։ Պերուացիները պարտվել նախորդ 2 խաղերում։ Ավստրալիան իր հերթին զիջել է Ֆրանսիային (1։2) և ոչ ոքի է խաղացել Դանիայի հետ (1։1)։ Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում ավստրալացիները պետք է փորձեն հաղթել խոշոր հաշվով և հուսան, որ զուգահեռ ընթացող խաղում Ֆրանսիան պարտության կմատնի Դանիային։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։

Ֆրանսիայի հավաքականն արդեն ապահովել է իր տեղը հաջորդ փուլում։ Դանիան ևս մոտ է, նրանց ընդամենը 1 միավոր է հարկավոր, իսկ հաղթելու դեպքում խմբում կգրավեն առաջին տեղը։ Դանիան ԱԱ-ում նվազագույն հաշվով հաղթել է Պերուին, իսկ Ավստրալիայի հետ խաղում ձեռքից բաց թողեց հաղթանակը։ Դիդյե Դեշամի գլխավորած Ֆրանսիայի հավաքականը դեռ խնդիրներ չի ունեցել նախորդ խաղերում։ Առաջին տուրում ֆրանսիացիները 2։1 հաշվով հաղթեցին Ավստրալիային, իսկ երկրորդ տուրում Պերուի դարպասն ուղարկեցին 1 գոլ։ Ֆրանսիա - Դանիա հանդիպումը տեղի կունենա Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։

 

D խմբում 2 ուղեգրերից մեկի տերը Խորվաթիան է։ Երկրորդի համար պայքարում են Նիգերիան, Իսլանդիան և Արգենտինան։

Սանկտ Պետերբուրգի համանուն ստադիոնում Երևանի ժամանակով 22։00-ին Նիգերիան կխաղա Արգենտինայի հետ։ Ալբիսելեստեի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին ասել է, որ աֆրիկացիների հետ կայանալիք հանդիպումը իրենց պատմության սկիզբն է լինելու։ Միավոր կորցնելու դեպքում Լիոնել Մեսիին և խաղընկերները ժամանակից շուտ կվերադառնան տուն։ Հիշեցնենք, որ Արգենտինան առաջին տուրում չկարողացավ հաղթել Իսլանդիային (1։1), իսկ երկրորդ խաղում 3 անպատասխան գնդակ ընդունեցին Խորվաթիայից։

Մյուս խաղում, Ռոստովում կմրցեն Իսլանդիան և Խորվաթիան։ Այս հանդիպումը ևս կմեկնարկի 22։00-ին։

 

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

 

 

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։