19:59 25 հունիսի, 2018Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում մրցեցին A խմբում ընդգրկված Սաուդյան Արաբիայի եւ Եգիպտոսի հավաքականները, որը պարտվեց 1։2 հաշվով ավելացված 5-րդ րոպեին բաց թողած գոլի պատճառով։
Վոլգոգրադում տեղի ունեցած հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց անգլիական «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը, որը երկրորդ գոլը խփեց այս առաջնությունում։
Առաջին խաղակեսի վերջնամասում Սաուդյան Արաբիան չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը, սակայն մինչեւ ընդմիջում վերականգնեց հավասարությունը ավելացված 6-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։
Հանդիպման ավելացված 5-րդ րոպեին էլ Սաուդյան Արաբիան խփեց հաղթական գոլը։
Եգիպտոսն աշխարհի առաջնությունն ավարտեց երեք պարտությունով, իսկ Սաուդյան Արաբիան 3 միավորով։ A խմբից պայքարը շարունակում են Ուրուգվայն ու Ռուսաստանը։
ԱԱ-2018․ A խումբ, երրորդ տուր
Սաուդյան Արաբիա - Եգիպտոս՝ 2։1 (տեսանյութ)
Սալման Ալ Ֆարիջ, 45+6, 11մ, Սալեմ Ալ Դոսարի, 90+5 - Մոհամեդ Սալահ, 22
Չիրացրած 11մ՝ Ֆահադ Ալ Մուվալադ (Սաուդյան Արաբիա), 41
Սաուդյան Արաբիա․ Ալ Մոսալեյմ, Ալ Բուրայկ, Ալ Շահրանի, Ու․ Հավսավի, Մ․ Հավսավի, Օտայֆ, Բահեբրի (Ասիրի, 65), Ալ Մուգահվի, Ալ Ֆարիջ, Ալ Դոսարի, Ալ Մուվալադ։
Եգիպտոս․ Էլ Հադարի, Ֆատհի, Աբդուլ Շաֆի, Գաբր, Հեգազի, Համեդ, Էլ Նենի, Էլ Սաիդ (Վարդա, 45+7), Հասան (Կահրաբա, 81), Սալահ, Մոհսեն (Սոբհի, 64)։
NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:
Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։
Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։
Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։
Մանրամսները․ www.totogaming.am
Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։
Լուսաբանման գործընկերն է Ucom-ը:
Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.