ԱԱ-2018․ Ճապոնիա - Սենեգալ հանդիպման լավագույն խաղացողը

21:07   24 հունիսի, 2018

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի Ճապոնիա – Սենեգալ հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել սենեգալցիների հարձակվող Սադիո Մանեն, որը 11-րդ րոպեին բացել էր խաղի հաշիվը։ Հիշեցնենք, որ գրանցվել էր ոչ ոքի՝ 2։2։

Երրորդ տուրում Ճապոնիան հունիսի 28-ին Վոլգոգրադում կխաղա լեհերի, սենեգալցիները Կազանում նույնը օրը կմրցեն Կոլումբիայի թիմի հետ։

Սենեգալն ու Ճապոնիան 4-ական միավորով H խմբի առաջատարներն են։

Առաջին տուրում Լեհաստանը 1։2 հաշվով պարտվել էր Սենեգալի, Կոլումբիան էլ նույն հաշվով՝ Ճապոնիային։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։