Էդեն Ազար․ Լավ թիմ ունենք, կցանկանայինք հասնել եզրափակիչ

23:12   23 հունիսի, 2018

Լավ թիմ ունենք, կցանկանայինք հասնել եզրափակիչ, ասել է Բելգիայի հավաքականի ավագ Էդեն Ազարը աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Թունիսի հավաքականին 5։2 հաշվով հաղթելուց եւ 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճելուց հետո։

«Արագ գոլից հետո հեշտ էր խոշոր հաշվով հաղթել Թունիսին։ Օգտագործեցինք ազատ տարածությունները, արագ հակագրոհները։ Հեշտ էր խաղալը։

Չորս տարի առաջ մենք պարտվեցինք Արգենտինային, բայց եթե հիմա խաղայինք արգենտինացիների հետ, այլ պատկեր կլիներ։ Հիմա մենք ավելի ուժեղ ենք, քան չորս տարի առաջ։

Լուկակուն ամեն ինչի արժանի ֆուտբոլիստ է։ Նա հզոր մարզվում է, շատ գոլեր է խփում։ Նա լավ մարզավիճակում է»,- Ազարի խոսքը մեջբերում է championat.com-ը։

Ազարը ճանաչվել էր Բելգիա - Թունիս հանդիպման լավագույն խաղացող։ Նա դարձել էր դուբլի հեղինակ։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։