11:49 23 հունիսի, 2018Խորվաթիայի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» նախկին պաշտպան Դարիո Սրնան կարիերան կշարունակի «Կալյարիում», հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
36-ամյա ֆուտբոլիստը կնքել է 1+1 ձևաչափով պայմանագիր։ «Կալյարիին» Սրնան միացել է ազատ գործակալի կարգավիճակում։
Հիշեցնենք, որ խորվաթը դոպինգային խախտման համար որակազրկվել էր 1 տարով։ Օգոստոսի 23-ին ավարտվում է նրա որակազրկման ժամկետը։
«Շախտյորում» անցկացրած 15 տարիների ընթացքում Սրնան մասնակցել է 536 հանդիպման, խփել է 49 գոլ։ 2008/09 մրցաշրջանում նա ուկրաինական ակումբի հետ նվաճել է ՈւԵՖԱ-ի գավաթը։
#benvenutoSrna #forzaCasteddu pic.twitter.com/5xZjIjS1mb
— Cagliari Calcio (@CagliariCalcio) 22 июня 2018 г.
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.