Պատրիկ Կլյուվերտի որդին տեղափոխվեց «Ռոմա»  

00:55   23 հունիսի, 2018

Ամստերդամի  «Այաքսի» հարձակվող Ջասթին Կլյուվերտը կարիերան կշարունակի «Ռոմայում», հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։

Մայրաքաղաքային ակումբը «Բարսելոնայի» և  Հոլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Պատրիկ Կլյուվերտի որդու համար կվճարի 17, 25 միլիոն եվրո։ Եվս 1,5 միլիոն եվրո «Այաքսը» կստանա բոնուսների տեսքով։ Ապագայում, եթե «Ռոման» Կլյուվերտին վաճառի 25 միլիոն եվրոյից ավելի գումարով, ապա «Այաքսը» կստանա այդ գործարքի 10 տոկոսը։

Ջասթին Կլյուվերտը, որը «Ռոմայի» հետ կնքել է 5 տարվա պայմանագիր, նախորդ մրցաշրջանում մասնակցել է 30 հանդիպման, խփել 10 գոլ և կատարել է 5 գոլային փոխանցում։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։