Սքվոշի առաջատարները Հայաստանում են

12:59   22 հունիսի, 2018

Հայաստանում են Սքվոշի համաշխարհային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Էնդրյու Շելլին, Բելգիայի ազգային մարզիչ Ռոննի Վլասսակսը, Սլովենիայի սքվոշի միջազգային դատավոր Մարկո Պոդգորսեկը, սքվոշի աշխարհի եռակի չեմպիոն, եգիպտացի Ռեմի Աշուրը, համաշխարհային դասակարգման աղյուսակի երրորդ համար, ֆրանսուհի Կամիլա Սերմեն, ինչպես նաև սքվոշի աշխարհի առաջատար լրագրող Հովարդ Հարդինգը և բազմաթիվ մասնագիտական գրքերի հեղինակ Ջիմ Զագ Չիֆը:

Պատվիրակությունը Հայաստանում է Սքվոշի համաշխարհային ֆեդերացիայի և Սքվոշի հայկական ազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպված` մարզաձևի տարածմանը միտված «Ամբասադոր» ծրագրի շրջանակում:

Սքվոշի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահը «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Միքայել Վարդանյանն է, որը 2011թվականին հիմնադրել է «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրը: Նրա նախաձեռնությամբ համալիրում ստեղծվեցին Հայաստանում սքվոշի առաջին կորտերը:

Միքայել Վարդանյանի հովանավորությամբ էլ Հայաստանում սկսեց զարգանալ այս մարզաձևը` հրավիրվեցին լավագույն մարզիչները, կազմակերպվեցին ազգային և միջազգային մրցաշարեր:  

Հունիսի 23-ից 27-ը «Գրանդ Սպորտում» տեղի կունանենա սքվոշի միջազգային մրցաշար, որին կմասնակցի աշխարհի տարբեր երկրներից 25 մարզիկ: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.