15:40 21 հունիսի, 2018Ռուսաստանում մրցելույթներն ավարտած Մոսկվայի «Արարատը» նոր մրցաշրջանից հանդես կգա Հայաստանի Բարձրագույն խմբում «Արարատ-Արմենիա» անվանումով։
NEWS.am Sport-ի տվյալներով, թիմը հունիսի 24-ից մարզումային հավաք կանցկացնի Ավանի ֆուտբոլային ակադեմիայում Աստրախանի «Վոլգարի» նախկին մարզիչ Անդրանիկ Բաբայանի ղեկավարությամբ։ Նախատեսված է նաեւ մարզումային հավաք Ռուսաստանում։
Հիշեցնենք, որ «Արարատը» առաջին տեղն էր զբաղեցրել Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» գոտում, սակայն ակումբի ղեկավարության որոշմամբ «Արարատը» ելույթները կշարունակի Հայաստանի Բարձրագույն խմբում, որի արտոնագիր է ստացել։
Լուսանկարում Անդրանիկ Բաբայանն է
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.