ԵԼ․ «Բանանց» - «Ատալանտա» եւ հայկական ակումբների մասնակցությամբ մյուս հավանական դիմակայությունները

14:12   21 հունիսի, 2018

Հայտնի են Հայաստանի ակումբների հնարավոր մրցակիցները Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում։

«Բանանց» - «Սարաեւո» (Բոսնիա-Հերցեգովինա) կհանդիպի իտալական «Ատալանտայի» հետ։ «Փյունիկ» - «Վարդար» (Մակեդոնիա) զույգի հաղթողը կխաղա  «Սամտրեդիա» (Վրաստան) – «Տոբոլ» (Ղազախստան), իսկ «Գանձասար-Կապան» - «Լեխ» (Լեհաստան) զույգի հաղթողը՝ «Կոնահ Կուեյ Նոմադս» (Ուելս) – «Շախտյոր» (Սոլիգորսկ, Բելառուս) դիմակայության հաղթողի հետ։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտ» - «Սելթիկ» (Շոտլանդիա) զույգի հաղթողը կհանդիպի «Վալյուր» (Իսլանդիա) – «Ռուսենբորգ» (Նորվեգիա)։ «Ալաշկերտ» - «Սելթիկ» դիմակայության պարտվողը Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի «Աստանա» (Ղազախստան) – «Սուտեսկա» (Չեռնոգորիա) զույգի հաղթողի հետ։

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումները տեղի կունենան հուլիսի 12-ին եւ 19-ին, երկրորդ փուլի հանդիպումները՝ հուլիսի 26-ին եւ օգոստոսի 2-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։