Լոնդոնի «Արսենալը» կունենա երկու նորեկ

14:27   20 հունիսի, 2018

Լոնդոնի «Արսենալը» ակտիվ է ամառային տրանսֆերային շուկայում։ Daily Express-ի համաձայն՝ անգլիական թիմի հերթական նորեկն է իսպանական «Սեւիլիայի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Սթիվեն Նզոնզին, որին «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին լավ է ճանաչում «Սեւիլիայում» համատեղ աշխատանքի տարիներից։

9-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագիրը։ Անցած մրցաշրջանում նա «Սեւիլիայում» մասնակցել է բոլոր մրցաշարերի 44 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Նզոնզին այժմ Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցում է աշխարհի առաջնությանը։

Իտալական «Սամպդորիայի» նախագահ Մասիմո Ֆերերոն հայտարարել է, որ թիմի ուրուգվայցի կիսապաշտպան Լուկաս Տորեյրոն 30 միլիոն եվրոյով տեղափոխվում է «Արսենալ», հաղորդում է tuttomercatoweb-ը։  Անցած մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը Իտալիայի առաջնությունում մասնակցել է 36 հանդիպման, խփել է 4 գոլ եւ կատարել 1 գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ «Արսենալն» արդեն պաշտոնապես հայտարարել է Թուրինի «Յուվենտուսից» Շվեյցարիայի հավաքականի պաշտպան Ստեֆան Լիխտշտայների եւ Լեւերկուզենի «Բայերի» գերմանացի դարպասապահ Բերնդ Լենոյի տրանսֆերներն իրականացնելու մասին։ «Արսենալից» հեռացել է անգլիացի կիսապաշտպան Ջեք Ուիլշիրը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։