ԱԱ-2018․ Օրվա խաղերի անոնս  

11:09   20 հունիսի, 2018

Ռուսաստանում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հունիսի 20-ին տեղի կունենան երկրորդ տուրի հանդիպումները։

Օրվա առաջին խաղում, B խմբում կհանդիպեն Պորտուգալիայի և Մարոկկոյի հավաքականները։ Աֆրիկյան հավաքականն առաջին տուրում շատերի համար անակնկալ պարտություն կրեց Իրանից (0:1)։ Ֆրանսիացի մասնագետ Էրվե Ռենարի գլխավորած թիմը այժմ պետք է հավատա հրաշքի, որպեսզի կարողանա շարունակել պայքարը այս խմբից։ Պորտուգալիայի հավաքականը թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի  անհատական որակների շնորհիվ առաջին տուրում 3։3 հաշվով ավարտեց հանդիպումը Իսպանիայի հետ։ Եվրոպայի գործող չեմպիոնները Մարոկկոյին հաղթելու դեպքում կարելի է ասել 90 տոկոսով կապահովեն իրենց տեղը 1/8 եզրափակիչում։

Պորտուգալիա - Մարոկկո հանդիպումը տեղի կունենա Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 16։00-ին։

B խմբի մյուս խաղում առաջատար Իրանի հավաքականը Կազանում կհանդիպի Իսպանիային։ ԱԱ-2010-ի չեմպիոնները պետք է, որ խնդիրներ չունենան Կարլուշ Կեյրուշի թիմի հետ։ Իրանի հավաքականն էլ, չնայած հաղթանակին, Մարոկկոյի հետ այնքան էլ լավ հանդես չեկավ։

Ֆերնանդո Իերոն երկրորդ հանդիպումը կանցկացնի Իսպանիայի հավաքականի ղեկին։

Իրան - Իսպանիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։

Խմբային մրցաշարի երկրորդ տուրը կավարտվի A խմբում։ 1/8 եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճած Ռուսաստանի հավաքականին կարող է միանալ Ուրուգվայը։ Սաուդյան Արաբիայի հետ խաղում վաստակած 3 միավորը Օսկար Տաբարեսի գլխավորած հավաքականին դուրս կբերի հաջորդ փուլ։ Սաուդյան Արաբիան առաջին խաղում 5 անպատասխան գնդակ ընդունեց Ռուսաստանից, իսկ Ուրուգվայը նվազագույն հաշվով հաղթեց Եգիպտոսին։

Ուրուգվայ – Սաուդյան Արաբիա խաղը տեղի կունենա «Ռոստով Արենա» ստադիոնում (Երևանի ժամանակով 19։00-ին)։  

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.