ԱԱ-2018․ Սենեգալը ուժեղ էր Լեհաստանից (տեսանյութ)

20:59   19 հունիսի, 2018

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի վերջին խաղում, Մոսկվայում Սենեգալի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Լեհաստանին։

«Սպարտակ» ստադիոնում կայացած հանդիպման հաշիվը բացվեց 37-րդ րոպեին, երբ ինքնագոլի հեղինակ դարձավ Լեհաստանի հավաքականի պաշտպան Տյագո Ցիոնեկը։

60-րդ րոպեին Մբայե Նյանգը օգտվելով լեհերի անհամաձայնեցված գործողություններից երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։

86-րդ րոպեին Գժեգոժ Կրիխովյակը կրճատեց հաշվի տարբերությունը։ Ադամ Նավալկայի թիմն ավելին անել չկարողացավ։

Հիշեցնենք, որ այս խմբի առաջին խաղում Ճապոնիան հաղթել էր Կոլումբիային։

ԱԱ-2018, H խումբ

Լեհաստան - Սենեգալ՝ 1։2 (տեսանյութ)

Գժեգոժ Կրիխովյակը, 86 -  Տյագո Ցիոնեկ, 37 (իգ), Մբայե Նիանգ, 60

Լեհաստան․ Շեսնի, Պիշչեկ (Բերեշինսկի, 83), Պազդան, Ցիոնեկ, Ռիբուս, Զելինկսի, Բլաշիկովսկի (Բեդնարեկ, 46), Կրիխովյակ, Լևանդովսկի, Միլիկ (Կովնացկի, 76), Գրոսիցկի։

Սենեգալ․ Խ․Նդիայե, Վագ, Սաբալի, Սանե, Կուլիբալի, Ա․ Նդիայե (Կույետե, 87), Գեյե, Սար, Դիուֆ (Շ․ Նդոյե, 62), Մանե, Նյանգ (Կոնատե, 75)։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

 

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.