Մարկոս Պիզելին ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)  

20:12   19 հունիսի, 2018

Հայաստանի հավաքականի և «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին sports.kz-ի վարկածով ընդգրկվել է Ղազախստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։

«Հայկական բրազիլացին լավ մարզավիճակում է և երբեմն նրան կանգնեցնելն անհնար է։ Բայց այս անգամ նա բավարարվեց միայն մեկ գնդակով, սակայն դաշտի տերերի խաղը կազմակերպվում էր նրա միջնորդությամբ»,- գրել է կայքը։

Հիշեցնենք, որ «Ակտոբեն» հաղթեց 3։1 հաշվով։ Պիզլեին 50-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով դարձավ գոլի հեղինակ։

Ղազախստանի առաջնության 10 խաղում 33-ամյա հարձակվողը դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։