«Միլանի» հարձակվողը հեռացվել է Խորվաթիայի հավաքականից  

00:42   19 հունիսի, 2018

Խորվաթիայի հավաքականի և իտալական «Միլանի» հարձակվող Նիկոլա Կալինիչը հեռացվել է հավաքականից, նման որոշում է կայացրել գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը։

Ֆուտբոլիստն ԱԱ-2018-ի խմբային փուլի Նիգերիայի հետ խաղում հրաժարվել է փոխարինման դուրս գալ։ Հիշեցնենք, որ այդ խաղում խորվաթները հաղթեցին 2։0 հաշվով։

«Նիգերիայի հետ հանդիպման ժամանակ Կալինիչը մարզվում էր և պետք է փոխարինման դուրս գար երկրորդ կեսում։ Սակայն նա հրաժարվեց ասելով, որ մեջքի հետ խնդիրներ ունի։ Նույնը տեղի ունեցավ նաև Բրազիլիայի հետ ընկերական հանդիպումից մեկ օր առաջ (մարզման ժամանակ)։ Ինձ պետք են խաղացողներ, որոնք պատրաստ են խաղալ, այդ պատճառով էլ նման որոշում եմ կայացրել»,- Դալիչի խոսքն է փոխանցում Goal.com-ը։

ԱԱ-2018-ի D խմբում ընդգրկված Խորվաթիայի հավաքականը հունիսի 21-ին կհանդիպի Բրազիլիային, իսկ հունիսի 26-ին՝ Իսլանդիային։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։