Պաչաջյանի և Կատեբյանի գոլերը, Բարսեղյանի գոլային փոխանցումը

20:10   18 հունիսի, 2018

Շվեդիայի երկրորդ դիվիզիոնի 12-րդ տուրում «Լինչեպինգ Սիթին» արտագնա խաղում 4։2 հաշվով հաղթել է «Արամեյսկ-Սիրանսկին»։ Հյուրերի կազմում չորրորդ գոլը խփել է Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը։

Ավստրալիայի երկրորդ դիվիզիոնի 16-րդ տուրում «Ավոնդեյլը» տանը 3։0 հաշվով հաղթել է «Հյում Սիթիին»։ Խաղում հաշիվը բացել է հայկական արմատներ ունեցող, 22-ամյա Ջոուի Կատեբյանը։

Մակեդոնական «Վարդարը», որը հավաք է անցկացնում Սլովենիայում, ստուգողական խաղում 4։1 հաշվով հաղթել է տեղի «Ցելին»։ «Վարդարի» կազմում գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։ Հայ ֆուտբոլիստը մասնակցել է հանդիպման առաջին կեսին։

Շվեդական «Գյոտեբորգը» ստուգողական խաղում պարտվել է «Յուրգորդենին» (1։2)։ «Գյոտեբորգի» կազմում առանց փոխարինման խաղացել է Հայաստանի հավաքականի նորեկ, պաշտպան Անդրե Կալիսիրը։ Հայաստանի հավաքականի և «Յուրգորդենի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել խաղին։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։