ԱԱ-2018․ Գործող չեմպիոնը մեկնարկեց պարտությամբ (տեսանյութ)  

20:47   17 հունիսի, 2018

Ռուսաստանում մեկնարկած աշխարհի առաջնությունում տիտղոսի պաշտպանությունը  սկսեց չեմպիոն Գերմանիայի հավաքականը։ Առաջին մրցակիցը Մեքսիկան էր։

Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում, որն ընդունելու է ԱԱ-2018-ի եզրափակիչը, մեքսիկացիները զարմացրին բոլորին։ Արագ հակագրոհեր, խելացի և մշակված պաշտպանություն և հաղթանակ բարդ խաղում։

35-րդ րոպեին հանդիպման միակ գոլը խփեց Իրվին Լոսանոն։ Գոլային փոխանցումը կատարեց Խավիեր Էրնանդեսը։

Առաջին կեսում Գերմանիան կարող էր խփել պատասխան գնդակը, սակայն Տոնի Կրոսի տուգանայինից կատարած հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին։

ԱԱ-2018, F խումբ

Գերմանիա - Մեքսիկա՝ 0։1 (տեսանյութ)

Իրվին Լոսանո, 35

Գերմանիա․ Մանուել Նոյեր, Մարվին Պլատենհարդ (Մարիո Գոմես, 79), Մատս Հյումելս, Սամի Խեդիրա (Մարկո Ռոյս, 60), Յուլիան Դրաքսլեր, Տոնի Կրոս, Տիմո Վերներ (Յուլիան Բրանդտ, 86), Մեսութ Օզիլ, Տոմաս Մյուլեր, Ժերոմ Բոատենգ, Յոզուա Կիմիխ։

Գլխավոր մարզիչ՝ Յոահիմ Լյով

Մեքսիկա․ Գիլերմո Օչոա, Ուգո Այալա, Կարլոս Սալսեդո, Միգել Լայուն, Կարլոս Վելա (Էդսոն Ալվարես, 58), Խավիեր Էրնանդես, Էկտոր Մորենո, Էկտոր Էրերա, Անդրես Գուարդադո (Ռաֆայել Մարկես, 74), Իրվինգ Լոսանո (Ռաուլ Խիմենես, 66), Խեսում Գալյարդո։

Գլխավոր մարզիչ՝ Խուան Կարլոս Օսարիո

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.