«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Ալիսոնին և Միլինկովիչ-Սավիչին

16:35   17 հունիսի, 2018

Մադրիդի «Ռեալը» ծրագրում է առաջիկայում պայմանագիր ստորագրել «Լացիոյի» և Սերբիայի հավաքականի կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի և «Ռոմայի» բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեյքերի հետ։

Բրազիլիայի հավաքականի 25-ամյա դարպասապահն արդեն վաղուց է մադրիդյան ակումբի նշանառության տակ։ Արքայական ակումբի առաջին առաջարկը (60 միլիոն եվրո) «Ռոման» մերժել է։

Իտալական ակումբը ցանկանում է ստանալ 80 միլիոն եվրո, հայտնում է Corriere dello Sport-ը։

«Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին խնդրել է ակումբի ղեկավարներին ձեռք բերել «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին։

Հռոմեական ակումբն իր ֆուտբոլիստի դիմաց պահանջում է 150 միլիոն եվրո։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։