ԱԱ-2018․ Արգենտինան չկարողացավ հաղթել Իսլանդիային, որին փրկեց կինոռեժիսոր դարպասապահը (տեսանյութ)  

18:55   16 հունիսի, 2018

Ռուսաստանում շարունակվում է ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը։ Պայքարի մեջ մտավ D խմբում ընդգրկված Արգենտինայի հավաքականը։ Առաջին մրցակիցը Իսլանդիան էր։

Մոսկվայում կայացած խաղում առաջինը գոլի հեղինակ դարձան Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները։ 19-րդ րոպեին աչքի ընկավ Սերխիո Ագուերոն։

23-րդ րոպեին իսլանդացիները խփեցին պատասխան գնդակը։ Ալֆրեդ Ֆինբոգասոնը գրավեց Վիլի Կաբալերոյի դարպասը։

Բեկումնային կարող էր լիներ խաղի 64-րդ րոպեն, երբ նշանակված 11-մետրանոցը չկարողացավ դիպուկ իրացնել արգենտինացիների առաջատար Լիոնել Մեսին։ Կինոռեժիսոր եւ դարպասապահ Հանես Հալդորսոնը հետ մղեց գնդակը։

Մնացած ժամանակահատվածում Խորխե Սամպաոլիի գլխավորած հավաքականը չկարողացավ կոտրել իսլանդացիների դիմադրությունը։

ԱԱ-2018, D խումբ

Արգենտինա – Իսլանդիա՝ 1։1 (տեսանյութ)

Սերխիո Ագուերո, 19 - Ալֆրեդ Ֆինբոգասոն, 23

Արգենտինա․ Վիլի Կաբալյերո, Նիկոլաս Տալյաֆիկո, Նիկոլաս Օտամենդի, Մարկոս Ռոխո, Խավիեր Մասկերանո, Էդուարդո Սալվիո, Լուկաս Բիգլյա (Էվեր Բանեգա, 54), Մակսիմիլիանո Մեսա (Գոնսալո Իգուաին, 84), Անխել Դի Մարիա (Կրիստիան Պավոն, 75), Սերխիո Ագուերո, Լիոնել Մեսի։

Գլխավոր մարզիչ՝ Խորխե Սամպաուլի

Իսլանդիա․ Հանես Հալդորսոն, Բարկիր Մար Սեվարսոն, Հորդուր Մագնուսոն, Ռագնար Սիգուրդսոն, Կարի Արնասոն, Արոն Գունարսոն (Արի Ֆրեյր Սկուլասոն, 76), Յոհան Գուդմունդսոն (Ռյուրիկ Գիսլասոն, 63), Էմիլ Հոլֆրեդսոն, Գիլֆի Տոր Սիգուրդսոն, Բիրկի Բայարնասոն, Ալֆրեդ Ֆինբոգասոն (Բյորն Սիգուրդսոն, 89)։ 

Գլխավոր մարզիչ՝ Հայմեր Հադլգրիմսոն  

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

  



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։