ԱԱ-2018․ Ուրուգվայը հաղթեց Եգիպտոսին (տեսանյութ)

17:59   15 հունիսի, 2018

Ռուսաստանում հունիսի 14-ին մեկնարկած աշխարհի առաջնության A խմբում ավարտվեց առաջին տուրը։

Եկատերինբուրգում հանդիպեցին Եգիպտոսի և Ուրուգվայի հավաքականները։ Սպասվում էր, որ խաղի մեկնարկային կազմում կլինի եգիպտացիների առաջատար Մոհամեդ Սալահը, սակայն Էկտոր Կուպերը պահեստայինների նստարանին թողեց «Լիվերպուլի» հարձակվողին։

Խաղն անցավ լարված պայքարում, Եգիպտոսը հիմնականում պաշտպանվում էր, սակայն երբեմն վտանգավոր գրոհում էր։

Օսկար Տաբարեսի գլխավորած հավաքականը առջևի գծում ունենալով Սուարես- Կավանի հարձակողական զույգը մշտապես սպառնում էր աֆրիկյան հավաքականի դարպասին։

Ուրուգվայի համար հաղթական էր 90-րդ րոպեն, երբ ստանդարտի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ Խոսե Մարիա Խիմենեսը։

Հիշեցնենք, որ այս խմբի առաջին խաղում Ռուսաստանը 5։0 հաշվով հաղթել էր Սաուդյան Արաբիայի հավաքականին։

ԱԱ-2018, A խումբ

Եգիպտոս – Ուրուգվայ՝ 0։1 (տեսանյութ)

Խոսե Մարիա Խիմենես, 90

Եգիպտոս․ Մոհամեդ Էլ Շենավի, Ահմեդ Ֆատհի, Ալի Գաբր, Ահմեդ Հեգազի, Մոհամեդ Աբդուլ-Շաֆի, Մոհամեդ Էլ Նենի, Տարեկ Համեդ (Սեմ Մորսի, 50), Ամր Վարդա (Ռամադան Սոբհի, 82), Աբդալա Էլ Սայիդ, Մահմուդ Տրեզեգե, Մարվան Մոհսեն (Կահրաբա, 63)։

Ուրուգվայ․ Ֆերնանդո Մուսլերա, Գիլյերմո Վարելա (Լուկաս Տորեյրա, 87), Դիեգո Գոդին, Խոսե Խիմենես, Մարտին Կասերես, Նաիտան Նանդես (Կարլոս Սանչես, 58), Ռոդրիգո Բենտանկուր, Մատիաս Վեսինո, Ջորջիան դե Արասկաետա (Քրիստիան Ռոդրիգես, 59), Լուիս Սուարես, Էդինսոն Կավանի։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

 

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։