Երևանի «Արարատից» հեռացել են առաջատարները  

00:25   15 հունիսի, 2018

Մրցաշրջանի ավարտից հետո Երևանի «Արարատից» հեռացել է 7 առաջատար ֆուտբոլիստ։

Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ երկկողմանի համաձայնությամբ խզվել են պայմանագրերը Դավիդ Մինասյանի և Գևորգ Օհանյանի հետ։ Թիմից հեռացել են Գորան Օբրադովիչը և Գոռ Պողոսյանը․ նրանց պայմանագրերն ավարտվել են։

Երևանյան ակումբից հեռացել են նաև «Ալաշկերտից» վարձավճարով տեղափոխված Անդրիա Դրագոևիչը, Ալան Պիրես Դա Գրացան և Օդաիլսոն Սիլվա Կոստան:

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։