19:55 14 հունիսի, 2018Հայաստանի հավաքականի միանգամից մի քանի ֆուտբոլիստ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբը։
Ինչպես հայտնի է դարձել NEWS.am Sport-ին, մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանով հետաքրքրված է Սոֆիայի ԲԿՄԱ-ն։ Ֆրանսիական «Մարսելից» հեռացած պաշտպան Գաել Անդոնյանի ծառայություններով հետաքրքրված են ղազախական ակումբները։ Հովհաննես Համբարձումյանը, որը հեռացել էր մակեդոնական «Վարդարից», կարող է կարիերան շարունակել Զագրեբի «Դինամոյում»։
Նշենք, որ ղազախական ակումբները անցած ձմռանը հրավիրում էին Անդոնյանին, սակայն 23-ամյա պաշտպանը նախընտրեց մինչև պայմանագրի ավարտը մնալ «Մարսելում»։
Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում, 2016 թվականին Հովհաննես Համբարձումյանը «Վարդարի» կազմում գրավել էր Զագրեբի «Դինամոյի» դարպասը։
Հիշեցնենք, որ Համբարձումյանը, Անդոնյանը և Բարսեղյանը մասնակցեցին Հայաստանի հավաքականի նախորդ հավաքին։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Ավստրիայում ընկերական հանդիպումներ անցկացրեց Մալթայի (1:1) և Մոլդովայի (0:0) հավաքականների հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.