NEWS.am Sport-ը՝ Ռուսաստանից. Սոչիի ֆան գոտին բացեց իր դռները (ֆոտո)

17:46   14 հունիսի, 2018

Սոչիում հունիսի 14-ին պաշտոնապես բացվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության ֆան գոտին, որը նախատեսված է երկրպագուների համար, Սոչիից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակից Դավիթ Եղիազարյանը:

Սոչիի ֆան գոտին գտնվում է ծովափին՝ քաղաքի գլխավոր նավահանգստի անմիջապես հարեւանությամբ: Երեւանի ժամանակով 18:15-ին կսկսվի ֆան գոտու բացման արարողությունը, ինչից հետո մեծ էկրանի վրա կցուցադրվի Ռուսաստան - Սաուդյան Արաբիա ԱԱ-2018-ի բացման խաղը: Այդ հանդիպումից հետո ֆան գոտում հանդես կգա նաեւ իտալացի հայտնի DJ Բենի Բենասին:

Ֆան գոտում մեծ էկրանի վրա ցուցադրվելու են աշխարհի առաջնության բոլոր հանդիպումները: Այս տարածքում կան խաղասրահներ, լրագրողների համար նախատեսված սրահ, բուժկետ, ԱԱ-2018-ի պաշտոնական խանութն ու սննդի կետեր: Ֆան գոտի կարող են մուտք գործել բոլոր ցանկացողները:

Սոչիի ֆան գոտում կլինեն Գերմանիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Շվեդիայի, Ավստրալիայի, Պերուի, Պանամայի հավաքականների ֆանատները, ինչպես նաեւ այլ երկրպագուներ: Հաշվի առնելով, որ Սոչիում են գտնվում Բրազիլիայի եւ Լեհաստանի հավաքականի մարզաբազաները, քաղաքում կլինեն նաեւ այդ թիմերի երկրպագուները:

Հիշեցնենք, որ Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում անցկացվելու են ԱԱ-2018-ի խմբային փուլի 4 հանդիպումներ՝ Պորտուգալիա – Իսպանիա (հունիսի 15), Բելգիա – Պանամա (հունիսի 18), Գերմանիա – Շվեդիա (հունիսի 23) եւ Ավստրալիա – Պերու (հունիսի 26): Հունիսի 30-ին Սոչիում կկայանա 1/8 եզրափակիչի հանդիպումներից մեկը, իսկ հուլիսի 7-ին քաղաքն ԱԱ-2018-ում իր առաքելությունը կավարտի քառորդ եզրափակիչի խաղով: Սոչիի իշխանությունների որոշմամբ՝ ԱԱ-2018-ի խաղերի օրերը (հունիսի 15, 18, 23, 26, 30 եւ հուլիսի 7) քաղաքում կլինեն ոչ աշխատանքային:

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.