Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը՝ իսպանական «Լեգանեսում» (ֆոտո)

15:25   14 հունիսի, 2018

Երեւանի «Փյունիկի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանն այժմ գտնվում է իսպանական «Լեգանեսի» տրամադրության տակ։

20–ամյա կիսապաշտպանը Ինստագրամում հրապարակել է Պրիմերան ներկայացնող ակումբի խաղաշապիկի լուսանկար։ 10 համարի խաղաշապիկը Էրիկ Վարդանյանի անունով է։

Հայ ֆուտբոլիստն արդեն հանդես է եկել Իսպանիայում, պատանեկան մակարդակում։ Հայաստանի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 20 հանդիպման, դարձել է 4 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ։ Հայաստանի հավաքականում անցկացրած 2 հանդիպումներում նա խփել է 1 գոլ։

Իսպանիայի ավարտված առաջնությունում «Լեգանեսը» գրավել է 17–րդ տեղը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։