Անդրեյ Տալալաևը՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ  

18:52   12 հունիսի, 2018

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը, որը հաջորդ մրցաշրջանից կանվանափոխվի «Երևան», գլխավորեց ռուս հայտնի մարզիչ Անդրեյ Տալալաևը, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։

Պայմանագիրը նախատեսված է 2+1 տարի տարբերակով։

Տալալաեւի նախորդ ակումբը «Տամբովն» էր, որը Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում գրավեց չորրորդ տեղը, նվաճեց Պրեմյեր լիգայի անցումային հանդիպումների իրավունք, սակայն չհաղթահարեց «Ամկարի» արգելքը։ 45–ամյա մասնագետը մարզել է նաեւ Նիժնի Նովգորոդի «Վոլգան», Կրասնոդարի «Կուբանը» եւ Մոսկվայի «Սպարտակը»։

Մինչ այս, «Փյունիկը» գլխավորում էր Արմեն Գյուլբուդաղյանցը, որն իր մարզչական գործունեությունը կշարունակի Հայաստանի երիտասարդական հավաքականում։

Արմեն Գյուլբուդաղյանցը կշարունակի աշխատանքը «Փյունիկում» որպես սպորտային տնօրեն:

Հիշեցնենք, որ «Փյունիկը» Հայաստանի առաջնությունում գրավել է 5–րդ տեղը։

 

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։