Դանիայի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»  

00:12   8 հունիսի, 2018

Դանիայի հավաքականի և Բրեմենի «Վերդերի» կիսապաշտպան Տոմաս Դիլեյնին կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։

Տեղափոխության արժեքը կազմել է 20 միլիոն եվրո, այս մասին տեղեկացնում է Bild-ը։

Ավարտված մրցաշրջանում Դիլեյնին Բունդեսլիգայում մասնակցել է 32 հանդիպման, խփել է 3 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում։

Կիսապաշտպանը Դանիայի հավաքականի վերջնական հայտացուցակում է և կմասնակցի ԱԱ-2018-ին։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։