«Ռոլան Գարոս»․ Կիսաեզրափակիչում՝ Դել Պոտրո - Նադալ

18:35   7 հունիսի, 2018

Խուան Մարտին Դել Պոտրոն  դուրս է եկել թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Արգենտինացին 3 ժամ 53 րոպեում պայքարից դուրս է թողել խորվաթ Մարին Չիլիչին (3)՝ (7:6 (7:5), 5:7, 6:3, 7:5)։ Խաղը երեկ էր սկսվել, սակայն հորդառատ անձրևի պատճառով այն դադարեցվել էր։

Եզրափակիչի ուղեգրի համար Դել Պոտրոն կմրցի աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալի հետ, որը 4:6, 6:3, 6:2, 6:2 հաշվով առավելության է հասել արգենտինացի Դիեգո Շվարցմանի (11) նկատմամբ։ 

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։