Norway Chess. Վերջում տուրում՝ Արոնյան - Նակամուրա

10:50   7 հունիսի, 2018

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Altibox Norway Chess սուպերմրցաշարում հունիսի 7-ին տեղի կունենան վերջին տուրի պարտիաները: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի վերջին մրցակիցը կլինի ամերիկացի Հիկարու Նակամուրան:

Նախորդ տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի և ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ, պարտվել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, հաղթել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին:

9-րդ տուր

Լեւոն Արոնյան (2764, Հայաստան) - Հիկարու Նակամուրա (2769, ԱՄՆ)

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (2789, ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (2843, Նորվեգիա) 

Ֆաբիանո Կարուանա (2822, ԱՄՆ) - Ուեսլի Սո (2778, ԱՄՆ)

Սերգեյ Կարյակին (2782, Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (2760, Հնդկաստան) 

Մրցաշարային դրությունը 8 տուրից հետո. Կարլսեն, Նակամուրա, Սո, Կարուանա՝ 4-ական միավոր, Արոնյան, Մամեդյարով, Անանդ՝ 3․5-ական միավոր, Կարյակին՝ 3 միավոր, Վաշյե-Լագրավ՝ 2․5 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։