Պաշտոնական․ «Արսենալը» պայմանագիր կնքեց «Յուվենտուսի» պաշտպանի հետ

17:25   5 հունիսի, 2018

Լոնդոնի «Արսենալը» պաշտոնապես հայտարարել է շվեյցարացի պաշտպան Շտեֆան Լիխտշտայների հետ պայմանագիր ստորագրելու մասին։

34-ամյա պաշտպանը անգլիական ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակում, քանի որ ավարտվել է նրա պայմանագիրը Թուրինի «Յուվենտուսի» հետ։

Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստը ավելի քան 250 հանդիպման է մասնակցել «Յուվենտուսի» կազմում, նա 99 խաղ է անցկացրել հավաքականի կազմում։

«Արսենալում» Լիխտշտայները կխաղա 12 համարի խաղաշապիկով։

«Շտեֆանը մեզ կօգնի, քանի որ փորձառու է և ունի առաջնորդի կարողություններ։ Նա օրինակելի վարքով բարձրակարգ խաղացող։ Շտեֆանը մեզ ավելի լավը կդարձնի»,- «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի խոսքն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը։

Իտալիայի ավարտված առաջնությունում Շտեֆան Լիխտշտայները «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 27 հանդիպման։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։